Քաղաքականություն

Գևորգ Պապոյանը տեղյակ չէ Արդարադատության նախարարի պաշտոնանկության հարցի քննարկման մասին

1 րոպեի ընթերցում

Գևորգ Պապոյանը տեղյակ չէ Արդարադատության նախարարի պաշտոնանկության հարցի քննարկման մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացված չէ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստում Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցի քննարկման մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Գևորգ Պապոյանը նշեց Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ հավելելով, որ այդ մասին մամուլից է տեղեկացել։

Նա շեշտեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում մարդիկ կարող են ազատ արտահայտվել, դժգոհություն հայտնել նաև հենց իրենից, իր գործընկերներից, ինչը բնականոն երևույթ է։

«Քննարկումներ, առհասարակ, լինում են։ Դա անձի, նախարարության վերաբերյալ չի եղել։ Մենք միշտ ինքնաքննադատությամբ ենք վերաբերվում, օրինակ՝ ենթադրենք, այսինչ բանը պետք է այսուհետև ավելի լավ անենք կամ այսպես անենք։ Դա, ինձ թվում է, ավելի ուժեղացնում է մեզ, ոչ թե թուլացնում։ Այդպիսի քննարկումը որևէ անձի կամ կառավարության որևէ օղակի դեմ չէ, այլ կառավարության գործունեության բարելավմանն է ուղղված»,-ասաց Գևորգ Պապոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում