Իսրայելի բարձրաստիճան հրամանատարը հայտնել է Լիբանանում հնարավոր ցամաքային գործողության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի բանակի հրամանատարը հայտնել է, որ երկիրը պատրաստվում է Լիբանանում հնարավոր ցամաքային գործողության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Սեպտեմբերի 23-ից իսրայելական ուժերը հարվածներ են հասցնում Լիբանանում գտնվող «Հեզբոլլահ»-ի տարբեր թիրախների։ «Հեզբոլլահ»-ն իր հերթին հրթիռներ է արձակում Իսրայելը հյուսիսի ուղղությամբ։ Խմբավորման հրթիռների մեկը հասել է նույնիսկ մինչև Թել Ավիվ։

Սեպտեմբերի 25-ին Իսրայելի հյուսիսային սահմանին գտնվող զորքերին դիմելիս երկրի բանակի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Հերցի Հալևին հայտարարել է, որ Իսրայելի պատժիչ ավիահարվածները նախատեսված էին՝ «հող նախապատրաստելու ձեր հնարավոր մուտքի համար և շարունակելու թուլացնել «Հեզբոլլահ»-ին»։

The Associated Press-ը նշում է, որ նկատի ունենալով Թել Ավիվի վրա արձակված հրթիռը՝ Հալևին զորքերին ասել է, որ «Հեզբոլլահ»-ն ընդլայնել է իր հարվածների հեռահարությունը, և որ «նրանք կստանան շատ ուժեղ պատասխան»։ 

Իսրայելի բանակը վերջին օրերին հայտարարել էր, որ չի ծրագրում ցամաքային գործողություն սկսել Լիբանանում, բայց Հալևիի մեկնաբանությունները ենթադրում են, որ դա հնարավոր է։ 

Իսրայելը սեպտեմբերի 25-ին նաև հայտարարել է, որ երկրի հյուսիս կուղարկի երկու պահեստային բրիգադ, ինչը թույլ կտա շարունակել պայքարը «Հեզբոլլահ»-ի դեմ և ապահովել հյուսիսային շրջանների բնակիչների վերադարձն իրենց տներ։ 

ԱՄՆ-ն, Ֆրանսիան և մի շարք այլ դաշնակիցներ կոչ են արել 21-օրյա հրադադար հաստատել Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև։ 

Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն և նրա դաշնակիցներն Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև 21-օրյա հրադադարի կոչ են արել

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ սեպտեմբերի 25-ին իսրայելական հարվածներից երկրում զոհվել է 72 մարդ։ Սեպտեմբերի 23-ից սկսված ռազմական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 620-ը։ Շուրջ 500 000 մարդ տեղահանվել է։  

Հայերեն Русский

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը

ԱՄՆ-ն տիեզերական տարածքի վերահսկման համար սպառազինության համակարգեր ունի. Թրոյ Մեյնք

Սեպտեմբերի 15-ի միջոցառումների անոնս

Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի