Քաղաքականություն

Նյու Յորքում տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Նյու Յորքում տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նյու Յորքում սեպտեմբերի 26-ին կկայանա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: 

Սեպտեմբերի 22-27-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Նյու Յորքում: Նախարարն այնտեղ մասնակցում է ՄԱԿ-ի 79-րդ Գլխավոր ասամբելայի բարձր մակարդակի քննարկումներին: 

Արարատ Միրզոյանն այս օրերին հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների գործընկերների հետ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում