Տնտեսություն

Երևանում անցկացվելիք երրորդ Եվրասիական տնտեսական ֆորումի թեման է «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ»-ը

1 րոպեի ընթերցում

Երևանում անցկացվելիք երրորդ Եվրասիական տնտեսական ֆորումի թեման է «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ»-ը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրասիական տնտեսական միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում կանցկացվի երրորդ Եվրասիական տնտեսական ֆորումը:

 Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից, այն նվիրված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 10-ամյակին, ինչով պայմանավորված ֆորումի հիմնական թեման է «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ»։ 

Եվրասիական տնտեսական ֆորումի անցկացումն ուղղված է անդամ պետությունների և երրորդ երկրների խոշոր, միջին և փոքր բիզնեսի ղեկավարների, անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, ԵԱՏՄ երկրների պետական մարմինների ղեկավարների, գիտական և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը, արտահանման ներուժի խթանմանը:

Ֆորումին մասնակցությունն անվճար է։ Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 25-ը ժամը 13:00-ն գրանցվել հետևյալ հղումով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում