Արդարադատության ոլորտում Իրանի հետ գործակցությունն առաջնահերթություն է. Գրիգոր Մինասյանն ընդունել է Մեհդի Սոբհանիին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ արդարադատության նախարարությունից, նախարար Մինասյանը ցավակցություն է հայտնել Իրանի Խորասան նահանգի ածխահանքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ: 

Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ արդարադատության ոլորտում Իրանի հետ գործակցությունն առաջնահերթություն է, ինչի մասին է վկայում երկու երկրի միջև հարաբերությունների բարձր մակարդակը: Նախարարը նաև շնորհավորել է Իրանի իր գործընկերոջը՝ վերանշանակման առիթով: Արդարադատության նախարարը վստահություն է հայտնել, որ հոկտեմբերին Թեհրանում կայանալիք երկու երկրի իրավական և դատական համատեղ հանձնաժողովի նիստի արդյունքներով հնարավոր կլինի էլ ավելի խորացնել արձանագրված հաջողությունները: 

Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մեհդի Սոբհանին շնորհակալություն է հայտնել ածխահանքում տեղի ունեցած ողբերգական դեպքի առիթով ցավակցությունների համար: 

Մեհդի Սոբհանին ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերությունները դինամիկ զարգացում են գրանցում բոլոր ուղղություններով: 

Կողմերը երկուստեք բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարությունների միջև առկա ամուր համագործակցությունը, հատկապես, դատապարտյալների փոխանցման ոլորտում։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրի իրավական և դատական համատեղ հանձնաժողովի նիստի օրակարգային հարցերին: 

Կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

 

 

Հայերեն Español فارسی Русский Türkçe

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան