Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական մի շարք ծրագրեր: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, մասնավորապես, ներկայացվել է Նորագյուղ թաղամասում քաղաքաշինական ծրագրի հայեցակարգը: Ինչպես նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, այդ տարածքն ունի զարգացման զգալի ներուժ և համալիր քաղաքաշինական ծրագրի արդյունքում կստեղծվեն պայմաններ՝ թաղամասի հետագա զարգացման համար՝ արդյունավետ ենթակառուցվածքներ, ճանապարհներ, կամուրջներ և այլն: Ծրագիրն ընդգրկում է 350 հա հողատարածք: 

Քննարկման ընթացքում ներկայացվել են հայեցակարգով  սահմանված առաջնահերթությունները, նպատակները, հստակեցվել են ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հետագա քայլերը: 

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել այլ ծրագրերի ևս՝ Կասկադի, Օղակաձև զբոսայգու և այլն: 

Վարչապետը կարևորել է նման ներդրումային ծրագրերի իրականացումը և ընդգծել դրանց իրականացմանն ուղղված աշխատանքների համակարգման անհրաժեշտությունը: 

 

 

 

Հայերեն English Español Français Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով