Հայաստանի պատվիրակները Պեկինում մասնակցել են Միջազգային բիզնեսի պաշտոնյաների ակադեմիայի սեմինարին

2 րոպեի ընթերցում

ՊԵԿԻՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պեկինում սեպտեմբերի 3-ից 16-ն անցկացվեց Համաշխարհային զարգացման նախաձեռնության շրջանակներում կլիմայի փոփոխության և կանաչ զարգացմանն ուղղված սեմինարը, որը կազմակերպել էր Չինաստանի առևտրի նախարարության ենթակայության տակ գործող Միջազգային բիզնեսի պաշտոնյաների ակադեմիան (AIBO):

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, մասնակցության համար հրավիրված էին ներկայացուցիչներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Շրի Լանկայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Լաոսից և այլ երկրնրից։

Բացման արարողությանը մասնակիցներին ողջունել է «Չինաստանի օգնություն» կրթական ծրագրերի գործադիր վարչության տնօրեն Տուան Վեյխուան,։ Բացման խոսքով է հանդես եկել հայ պատվիրակը:

14-օրյա այցի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ականատես լինելու կլիմայի փոփոխության դեմ պայքարի և կանաչ զարգացման խթանման գործում Չինաստանի գործնական փորձին: Սեմինարը ներառում էր դասախոսություններ և այցելություններ՝ մասնակիցներին թույլ տալով ուղղակիորեն հետևել Չինաստանի փորձառությանը: Պատվիրակներն այցելեցին «LONGi»՝ Չինաստանում արևային տեխնոլոգիաների խոշորագույն ընկերություն, Բամբուկի և եղեգնարմավի միջազգային կենտրոն, ինչպես նաև Ազգային օդերևութաբանական կենտրոն։ 

Մասնակիցներն ուշադիր հետևեցին Չինաստանի կանաչ զարգացման ռազմավարությանը, որը ենթադրում է մինչև 2060 թվականը հասնել ածխածնի արտանետման չեզոք վիճակի, իսկ մինչև 2030 թվականը՝ ածխածնի արտանետումների առավելագույն մակարդակի: Մասնակիցները քննարկումների միջոցով փորձեցին հասկանալ, թե ինչպես կարող են այլ զարգացող երկրները օգուտ քաղել Չինաստանի փորձից և ինչպես կարող են նմանատիպ առաջընթաց գրանցել իրենց երկրներում։

Բացի այդ, պատվիրակները հնարավորություն ունեցան զգալու չինական մշակույթը։ Նրանք այցելեցին Սիանում գտնվող Կայսր Ցին Շի Հուանդի դամբարան-թանգարանը և Չինական Մեծ պատը: 

Հայերեն English Español Français Русский 中文

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի