ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու Հայաստանում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են գործարար կապերի ամրապնդման հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Սլովակիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի և Սլովակիայի միջև շուկաների դիվերսիֆիկացմանը, առևտրի և ներդրումների նոր ոլորտների բացահայտմանը, արտահանման և ներմուծման ուղղությունների ընդլայնմանը, գործարար կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր։ 

Առանձին անդրադարձ է կատարվել 2022 թվականի ապրիլի 8-ին՝ Երևան քաղաքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Սլովակիայի Հանրապետության Կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագրով ամրագրված դրույթների իրականացմանը։ Նախարար Գևորգ Պապոյանն առաջարկել է կնքել ներդրումների խրախուսման մասին երկկողմ պայմանագիր։

Քննարկվել են նաև Հայաստանի և Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունների տնտեսական հետազոտությունների կենտրոնների համապատասխան ստորաբաժանումների միջև փոխհամագործակցության կապերի հաստատման հնարավորությունները, ինչը կնպաստի փորձի փոխանակմանն ու հնարավոր համատեղ մակրոտնտեսական հետազոտությունների իրականացմանը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հեռանկարների վերաբերյալ, ինչպես նաև ընդգծել գինեգործության ոլորտում փոխգործակցության հնարավորությունները։

Երկուստեք կարևորվել է B2B ձևաչափով հանդիպումների կազմակերպումը։

Գևորգ Պապոյանը դեսպանին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։

 

Հայերեն Русский

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները