Աշխարհ

Հոկտեմբերի 17-18-ը տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Հոկտեմբերի 17-18-ը տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հոկտեմբերի 17-ին և 18-ին Բրյուսելում գտնվող դաշինքի կենտրոնակայանում հանդիպում կանցկացնեն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասված է ռազմական դաշինքի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

«Նիստը կնախագահի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դաշինքի ներկայիս գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այդ պաշտոնում իր աշխատանքը կավարտի հոկտեմբերի 1-ին և դաշինքի վերահսկողությունը կփոխանցի Մարկ Ռյուտեին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում