Իշխող խմբակցության քարտուղարը պարզաբանեց, թե ինչու է վարչապետը քաղաքացիներից ներողություն խնդրում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունը շատ երկար տարիներ տարբեր երկրների կողմից դիտարկվել է որպես ֆորպոստ այլ պետությունների շահերը տարածաշրջանում առաջ տանելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 16-ի «Ֆեյսբուք»-ի էջում գրառմանը։

«Վարչապետն անդրադարձել է այն հայեցակարգին, որը մեր քաղաքական թիմը վերջին շրջանում առաջ է տանում։ Խոսքն այն մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը շատ երկար տարիներ Հայաստանի նախորդիվ բոլոր իշխանությունների օրոք, նաև արտաքին մեր գործընկերների կողմից դիտարկվել է որպես ֆորպոստ, հենման կետ այլ պետությունների շահերը տարածաշրջանում առաջ տանելու համար։ Եվ այստեղ հարց է առաջանում, թե այս պատմության մեջ որտե՞ղ են մնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ի՞նչ պետք է անի հայ ժողովուրդը՝ մնա որպես ռեսո՞ւրս այլ երկրների շահերը սպասարկելու համար իր աղքատության, ունեզրկումների, կոռուպցիայի հաշվին, թե՞ վերջապես պետք է դուրս գա այս շրջապտույտից և ապահովի միջազգայնորեն ճանաչված մեր սահմանների ներսում մեր քաղաքացիների կյանքը։ Վարչապետի ներողությունը երկրի ղեկավարի անունից ներողություն է նախորդ բոլոր ղեկավարների անունից՝ ուղղված իր ժողովրդին, ինչը ես նորմալ եմ գնահատում»,-ընդգծեց Արթուր Հովհաննիսյանը։

Իշխող խմբակցության քարտուղարի կարծիքով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չպետք է հետաքրքրի, թե ով է եղել ինչ-որ ժամանակում երկրի ղեկավար։

«Եթե քաղաքացին պետությունից վնաս է կրել, ապա ցանկացած ղեկավար պետք է քաղաքացու առջև այդ պատասխանատվությունը կրի։ Մենք՝ որպես քաղաքական թիմ, վերցրել ենք այդ պատասխանատվությունը և ներողություն ենք խնդրում, նաև տանում ենք մեզ վրա այն բեռը, որը մեզանից առաջ բոլոր իշխանությունները թողել են մեր քաղաքացիների վրա։ Սրա մասին է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներողությունը»,-եզրափակեց Հովհաննիսյանը։

Հայերեն Español

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը