Ադրբեջան

Միանալով Միջազգային քրեական դատարանին՝ Հայաստանը ձեռք է բերել պաշտպանության նոր համակարգ. Օկամպո

1 րոպեի ընթերցում

Միանալով Միջազգային քրեական դատարանին՝ Հայաստանը ձեռք է բերել պաշտպանության նոր համակարգ. Օկամպո

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գիտակցում է, որ հարձակվելով Հայաստանի դեմ՝ կարող է արժանանալ Միջազգային Քրեական դատարանի մեղադրանքին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն այս մասին շեշտեց մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ կարող է անել այս պարագայում միջազգային իրավունքը և միջազգային հանրությունը։

«Միանալով Միջազգային քրեական դատարանին՝ Հայաստանը ձեռք է բերել պաշտպանության նոր համակարգ, և մենք կցանկանայինք հասկանալ, թե ինչպե՞ս ենք այն օգտագործելու՝ պաշտպանելու համար Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձի իրավունքները», - իր խոսքում ընդգծեց Մորենո Օկամպոն։  

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում