Որևէ ուժ չի կարող խզել Հայաստանի և Իրանի կապը․ ՀՀ ԱԽ քարտուղարը՝ Իրանի դեսպանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում Իրանի դեսպանատունը։ 

«Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանն ընդգծեց Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը` միջազգային սահմանների անփոփոխելիության, ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությանը դեմ լինելու և հարևանների տարածքային ամբողջականությանն աջակցելու վերաբերյալ։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը շնորհակալություն հայտնեց Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու և միջազգային սահմանների անփոփոխելիության մասին Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշման կապակցությամբ։ Հայաստանի հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծեց, որ Հայաստանի և Իրանի սահմանը խաղաղության, բարեկամության ու խաղաղ համակեցության սահման է: Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններին, և որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը։ Ընդգծելով, որ Հայաստանի տարածքում ցանկացած ապաշրջափակում կլինի Հայաստանի ներքին ինստիտուտների վերահսկողության և երկրի ազգային և տարածքային սուվերենության ներքո՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է, որ Հայաստանը դեմ է միջանցքի տրամաբանությամբ ցանկացած ապաշրջափակման։ Հանդիպման ժամանակ նաև քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակվել  տարածաշրջանային հարցերի վերաբերյալ»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։ 

Հայերեն English فارسی ქართული Русский Türkçe 中文

Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուբիոն հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպման պատրաստակամության մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի

Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն

Տորք Անգեղի այգու շինարարության երկրորդ փուլը կավարտվի 2026-ի չորրորդ եռամսյակում. Ավինյանը նախագիծը համարում է ամենահաջողվածներից մեկը

Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել

Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը

Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը