Տնտեսություն

Ozon-ում թոփ-10 ապրանքները գերազանց ուսման համար

6 րոպեի ընթերցում

Ozon-ում թոփ-10 ապրանքները գերազանց ուսման համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարքեթփլեյսների զարգացման հետ մեկտեղ, դպրոցին նախապատրաստվելը շատ ավելի հեշտացել է՝ այլևս կարիք չկա շատ ժամանակ ծախսել տասնյակ խանութներ այցելելու համար: Օրինակ՝ Ozon-ում հեշտ է գտնել այն ամենը, ինչ Ձեզ հարկավոր է, ընտրել որակյալ ապրանք մատչելի գնով և վերցնել այն հարմար եղանակով: Պատրաստել ենք փոքրիկ ստուգաթերթ, որն անպայման օգտակար կլինի դպրոցականներին ուսումնական տարվա սկզբին։

Առաջին հերթին պետք է մտածել զգեստապահարանի թարմացման մասին։ Յուրաքանչյուր ուսումնական հաստատություն արտաքին տեսքի իր պահանջներն ունի։ Կան դպրոցներ, որտեղ կրում են խիստ համազգեստ, բայց կան նաև այնպիսի հաստատություններ, որոնք միայն ընդհանուր պահանջներ ունեն և որոշակի ազատություն են տալիս հագուստի ընտրության հարցում: Մարքեթփլեյսում հեշտ է գտնել այն ամենը, ինչ Ձեզ հարկավոր է՝ սահմանելով զտիչներ՝ ըստ չափի, գույնի, կատեգորիայի, գնի, առաքման ժամանակի և ապրանքանիշի: Սակայն, բացի հագուստից ու կոշիկներից, սովորելու համար շատ տարբեր մանրուքներ են պահանջվում։ Դպրոցականի համար ապրանքների ստուգաթերթ ենք կազմել, որը կօգնի Ձեզ ոչինչ չմոռանալ։

1.      Ուսապարկ։ Ozon-ում առկա եմ ամենաբազմազան տարբերակներն ինչպես տարրական դասարանների, այնպես էլ դեռահասների համար: Ամենից լավագույնն է՝ ընտրել օրթոպեդիկ տարբերակ կոշտ անատոմիական մեջքով և լայն ժապավեններով, որպեսզի հավասարաչափ բաշխվի բեռը ողնաշարի վրա: Մարքեթփլեյսում կարող եք գտնել մի շարք մոդելներ՝ գաջեթների և փոխարինող կոշիկների համար հատուկ բաժիններով, մթության մեջ փայլող նկարով կամ անձրևից լրացուցիչ պաշտպանությամբ: 

2.      Գրենական պիտույքներ։ Տետրեր, գրիչներ, մատիտներ, քանոններ և կարկիններ, ինչպես նաև տարբեր ստեղծագործական ապրանքներ՝ այն ամենը, ինչ անհրաժեշտ է յուրաքանչյուր դպրոցականի, հեշտ է գտնել Ozon-ում: Դիզայնների ընտրությունը հսկայական է, ուստի ցանկացած երեխա կկարողանա ընտրել իր ճաշակի ապրանքներ:

3.      Պայուսակ փոխնորդ կոշիկի համար։ Շատ դպրոցականներ այն դիտարկում են ոչ միայն որպես անհրաժեշտություն, այլև որպես ոճային աքսեսուար։ Մարքեթփլեյսում կարող եք ընտրել հարմար մոդել և ցանկացած գույն, որը կուրախացնի Ձեզ ամեն օր:

4.      Գրչատուփ՝ ևս մեկ աքսեսուար, առանց որի դժվար է պահել բոլոր գրենական պարագաները կարգուկանոնի մեջ։ Դասական կամ առանց նկարի, փափուկ, տրանսֆորմեր, մարտկոցով և գաղտնաբառով, բազմաթիվ բաժիններով կամ ուղղակի թափանցիկ՝ ամեն ինչ կախված է անձնական նախասիրություններից։

5.      Դպրոցական օրագիր։ Չնայած թվայնացման համատարած միտումին, թղթային օրագիրը դեռևս անհրաժեշտ է յուրաքանչյուր դպրոցականի համար։ Ozon-ում կարող եք գտնել ինչպես դասական սպիտակ օրագրեր, այնպես էլ շատ անսովոր տարբերակներ՝ շապիկին Ձեր սիրելի կերպարներով: 

6.      Հենակ դասագրքերի համար։ Եվս մեկ անփոխարինելի օգնական, որը հատկապես անհրաժեշտ է կրտսեր դպրոցականներին։ Դրա օգտագործումը նպաստում է ճիշտ կեցվածքին և ուշադրության կենտրոնացմանը, ինչպես նաև խնայում է տարածքը սեղանի վրա: 

7.      Շապիկներ գրքերի համար։ Օգտակար իր, որը թույլ կտա պաշտպանել տետրերն ու դասագրքերը վնասից, պատահական կեղտոտումից կամ նյութ թափվելուց և կօգնի պահպանել կոկիկ արտաքին տեսքը: Եթե ​​ցանկանում եք տնտեսել, կարող եք գնել մեծ հավաքածու, այդպես մեկ կտորի գինը կլինի ավելի ցածր:

8.      Ճաշի տուփ։ Հաճախ երեխային անհրաժեշտ է ուտելու որևէ բան իր հետ, նույնիսկ եթե դպրոցում կազմակերպված է սնունդը: Շատ ավելի հաճելի կլինի այն տանել ոճային և հարմարավետ ճաշի տուփով։ Այսօր կան բազմաթիվ տարբերակներ ինչպես դիզայնի, այնպես էլ ֆունկցիոնալության:

9.      Ջրի համար շիշ։ Սովորաբար, բազմակի օգտագործման շշերը պատրաստված են դիմացկուն և անվտանգ նյութերից, որոնք դիմացկուն են քերծվածքների և հարվածների նկատմամբ: Իսկ եթե ցածր դասարաններում դրա առկայությունն անքննելի անհրաժեշտություն է, ապա ավագ դասարաններում այն ​​վերածվում է ֆունկցիոնալ աքսեսուարի։ Միևնույն ժամանակ ձևն ու ձևավորումն ընտրված են այնպես, որ լրացնեն դեռահասի կերպարը։ 

10.    Նվեր ուսուցչի համար։  Ուսումնական տարվա սկիզբը միշտ տոն է։ Ավանդական է ծաղկեփնջեր նվիրելը, բայց եթե ցանկանում եք ուրախացնել Ձեր սիրելի ուսուցչին, կարող եք նվիրել, օրինակ, նրբագեղ թեյի հավաքածու, քաղցրավենիքի տուփ կամ օրիգինալ գրիչ:

Հաճախ, բացի հագուստից, գրենական պիտույքներից և դպրոցական այլ պարագաներից, անհրաժեշտ է գնել նաև աշխատանքային տետրեր, ատլասներ և այլ ուսումնական նյութեր: Այս ամենը կարելի է գտնել նաև մարքեթփլեյսում, միանգամից պատվիրել ամեն ինչ և վերցնել մեկ վայրից։ Բացի այդ, Ozon-ում գործում է «Դպրոցական սեզոն» ակցիան, որը կօգնի զգալիորեն խնայել ոչ միայն ժամանակ, այլև գումար: Շտապե՛ք այցելել Ozon, որպեսզի դիմավորեք ուսումնական տարին ամբողջությամբ զինված:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում