ԱՄՆ-ն կիսում է ԵԱՀԿ դիտորդների մտահոգությունները՝ կապված Ադրբեջանում անցկացված ընտրությունների հետ. Մեթյու Միլլեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն կիսում է ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) մտահոգությունները՝ կապված սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում անցկացված ընտրությունների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մենք կիսում ենք ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության դիտարկումներն ու մտահոգությունները սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Եվ մենք կոչ ենք անում Ադրբեջանին կատարել ԵԱՀԿ-ի նախորդ առաջարկությունները, ինչպես նաև այն առաջարկությունները, որոնք, ինչպես ակնկալում ենք, կլինեն առաջիկայում, և հնարավորություն ընձեռի իր ժողովրդին իրացնել հիմնարար ազատությունները՝ համաձայն երկրի սահմանադրության և միջազգային պարտավորությունների», - հայտարարել է Միլլերը:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարը Դիտմիր Բուշաթին ընտրություններից հետո հայտարարել էր, որ դրանք չեն անցել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, տեղի են ունեցել սահմանափակող քաղաքական և իրավական միջավայրում, որը թույլ չի տվել իրական բազմակարծություն և հանգեցրել է մրցակցության բացակայության: 

Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների խախտումներին անդրադառնալով՝ ԵՄ-ն իր հերթին կոչ է արել երկրի իշխանություններին ընդունել և իրականացնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները, որոնք կապված են այս և նախորդ ընտրությունների հետ։ 

Ադրբեջան

ԵՄ-ն լուրջ խախտումներ է արձանագրել Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրություններում

 

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը

Կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի վատթարացման հետևանքներից ամենից շատ տուժում են երեխաները․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը COP17-in ընդառաջ

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը

Հոկտեմբերի 17-ի միջոցառումների անոնս