Հյուսիսային Կորեան կրկին աղբով բեռնված փուչիկներ է ուղարկել Հարավային Կորեայի կողմը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեան հերթական անգամ Հարավային Կորեայի տարածք է ուղարկել փուչիկներ, որոնք, ամենայն հավանականությամբ, բեռնված են եղել աղբով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեին:

Կոմիտեից տեղեկացրել են, որ փուչիկները թռչում էին դեպի երկրի հյուսիսային Գյոնգի-դո նահանգ, որտեղ գտնվում է Սեուլը։ Բնակչությանը կոչ է արվել չդիպչել փուչիկներին, ինչպես նաև դրանց մասին հայտնել զինվորականներին կամ ոստիկանությանը:

Գործակալությունը նշում է, որ ԿԺԴՀ-ն շուրջ մեկ ամիս աղբով բեռնված փուչիկներ չի արձակել Հարավային Կորեայի կողմը։

Մինչ այդ, մայիսի վերջից Հյուսիսային Կորեան աղբով բեռնված հազարավոր փուչիկներ էր ուղարկել Հարավային Կորեա՝ որպես պատասխան այն քարոզչական թռուցիկների, որոնք Հարավային Կորեայում հյուսիսկորեացի փախստականները ԿԺԴՀ են ուղարկել նաև փուչիկների միջոցով, նշում է գործակալությունը։

Ի պատասխան փուչիկների արձակման՝ Սեուլը վերսկսել է բարձրախոսներից քարոզչական բնույթի նյութերի հեռարձակումը դեպի ԿԺԴՀ-ի կողմը։

Հայերեն Русский

Լեհաստանում կազմավորել են հակաօդային պաշտպանության լրացուցիչ գունդ

Վահան Կոստանյանը հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ

«Հեզբոլլահ»-ը աղետ չի համարում հարավային Լիբանանում Իսրայելի կողմից բարձունքների գրավումը

ԱՄՆ-ն դեմ է քվեարկել Equal Earth նախագծի աջակցությանը միտված ՄԱԿ-ի բանաձևին

Սեուտայի բնակիչները փորձել են դադարեցնել ներգաղթյալների համար կենտրոնի շինարարությունը

ՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքը

Միացյալ Նահանգները թուրքական բանկ են ներառել Իրանին առնչվող պատժամիջոցների ցանկում

Վահագն Ալեքսանյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. վարչապետը մասնակցել է ջրային ոլորտի աշխատաժողովին

Հանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է