Քաղաքականություն

Հայաստանը մասնակցելու է հոկտեմբերին կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

1 րոպեի ընթերցում

Հայաստանը մասնակցելու է հոկտեմբերին կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը մասնակցելու է հոկտեմբերին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։

«Այո, մասնակցելու է», - ասել է Սաֆարյանը՝ պատասխանելով գագաթնաժողովին Հայաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ հարցին։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ ԱՊՀ երկրների ղեկավարները և ԲՐԻԿՍ-ին անդամակցելու կամ համագործակցության հայտ ներկայացրած պետությունները հրավիրված են կազմակերպության` Կազանում կայանալիք գագաթնաժողովին։ 

«Բացի 9 անդամ երկրներից, հրավիրվել են նաև ԱՊՀ երկրների ղեկավարները», - ասել Էր Ուշակովը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում