Երևանի փոխքաղաքապետը Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում քննարկել է կրթօջախի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց և անձնակազմին է ներկայացրել  տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Նազարյանին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

«90-ամյա պատմությամբ դպրոցն իր մեծ դերն ունի քաղաքի մշակութային կյանքում: Կրթական գործընթացի բարելավման  և զարգացման նոր հնարավորությունների համար համայնքը նախատեսում է բովանդակային փոփոխություններ: Համայնքային ծառայության և մշակույթի ոլորտում պարոն Նազարյանի երկարամյա աշխատանքը, ինչպես նաև մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները թույլ կտան վերհանել առկա խնդիրներն ու գտնել արդյունավետ լուծումներ»,- նշել է Լևոն Հովհաննիսյանը: 

Ըստ աղբյուրի՝ քաղաքապետի տեղակալն ընդգծել է նաև, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել թվային տեխնոլոգիաների կիրառմանը:

Նշվում է, որ այցի ընթացքում քննարկվել են նաև դպրոցի՝ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, կարիքները:  Թեև վերջին տարիներին կրթօջախում իրականացվել են մասնակի նորոգման աշխատանքներ, շենքն այսօր ունի պայմանների ընդհանուր բարելավման, գույքի և երաժշտական գործիքների թարմացման անհրաժեշտություն: 

 

Հայերեն فارسی

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով