Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հասել է 20 մլրդ 424.5 մլն ԱՄՆ դոլարի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը ճշտված տվյալների համաձայն՝ 95 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 20 մլրդ 424.5 մլն ԱՄՆ դոլար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Հուլիսին՝ ամռան առաջին ամսվա համեմատ այն կրճատվել է 1.9 տոկոսով: Նախորդ տարվա հուլիսի համեմատ գրանցվել է 35.3 տոկոսի աճ: 2024 թվականի հուլիսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 995.6 մլն դոլար: 

Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից արտահանումը 2.2 անգամ գերազանցել է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 8 մլրդ 738.7 մլն դոլար: Հունիսի համեմատ հուլիսին արտահանման ծավալը կրճատվել է 5.7 տոկոսով՝ կազմելով 811.6 մլն դոլար: Նախորդ տարվա հուլիսի համեմատ գրանցվել է 42.8 տոկոսի աճ:

Ներմուծումն ընթացիկ տարվա 7 ամիսներին 79.1 տոկոսով գերազանցել է 2023-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 11 մլրդ 685.8 մլն դոլար: Հուլիսին՝ հունիսի համեմատ գրանցվել է 0.8 տոկոսի աճ, իսկ ներմուծվել է 1 մլրդ 184 մլն դոլարի ապրանք: Նախորդ տարվա հուլիսի ցուցանիշը գերազանցվել է 30.7 տոկոսով:

Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին ԱՄՆ-ի 1 դոլարը փոխանակվել է միջինում 394.94, իսկ հուլիսին՝ 388.07 ՀՀ դրամով: 

 

Հայերեն العربية Español Türkçe 中文

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ