Պաղեստինի իշխանությունները չեն մասնակցում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցություններին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինի իշխանությունները չպետք է միանան Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև հակամարտության շուրջ բանակցություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի` միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական և նրա հատուկ պատվիրակ, նախարար Ռիադ ալ Մալիքին։

«Մենք իրականում ներկա հակամարտության կողմերից մեկը չենք: Եվ քանի որ խոսքը ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի մասին է, ապա մենք դրան չենք մասնակցում... Մենք հրավիրված չենք հրադադարի շուրջ բանակցություններին, քանի որ  հակամարտության կողմ չենք, որը հոկտեմբերի 7-ին սկսվել է ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև», - նշել է քաղաքական գործիչը։

Միևնույն ժամանակ Աբասի հատուկ պատվիրակն ընդգծել է, որ Պաղեստինի կառավարությունը բանակցությունների հիմնական մասնակից կդառնա, երբ քննարկումը կենտրոնանա այն բանի վրա, թե ինչպես կկառուցվի կյանքը հակամարտության կարգավորումից հետո։

«Այդ ժամանակ, անշուշտ, մենք պաշտոնապես կմասնակցենք այն հարցի քննարկմանը, թե ով կհսկի «Ռաֆահ» անցակետը, կմասնակցենք Գազայի վերակառուցման քննարկմանը», - պարզաբանել է ալ Մալիքին:

Հայերեն Русский

ՌԴ-ն և Եգիպտոսը կոչ են արել ակտիվացնել դիվանագիտությունը՝ տարածաշրջանում լարվածության նվազեցման համար

Կառավարությունը հաստատել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնում Գոռ Վարդանյանի ընտրության արդյունքները

Կին հսկիչները ուղևորների հետ շփվելիս ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու պատճառով ազատվել են աշխատանքից

Ֆրանսիայում տղամարդը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա 2 զոհ, 10 վիրավոր

ՀՀ անկախության 35-ամյակի միջոցառումների կազմակերպման համար Կառավարությունն ավելի քան 1.3 միլիարդ դրամ է հատկացրել

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքը. Դատախազություն

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Հայաստանը 2027 թվականից Լեհաստանում ռազմական կցորդ կունենա

Առաջին անգամ տարածաշրջանում կներկայացվի Թորոս Ալաջաջյանի լուսանկարչության ոլորտի բացառիկ անուններ ընդգրկող հավաքածուն

Մեր ժողովուրդը հաղթահարում է Խորհրդային Միության նոստալգիան. Նիկոլ Փաշինյան