Իրանը դիմում է ուղարկել ԵԱՏՄ-ում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը դիմում է ներկայացրել Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) մամուլի ծառայությունը։

«Իրանի Իսլամական Հանրապետության դիմումը Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու վերաբերյալ քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այս հարցի շուրջ խորհրդակցությունները տեղի են ունեցել տեսակոնֆերանսի ձևաչափով՝ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևի նախագահությամբ։

«Խորհրդակցությունների մասնակիցները նշել են ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության առևտրատնտեսական համագործակցության առաջընթաց զարգացումը և ողջունել ԵԱՏՄ-ում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու ընթացակարգ նախաձեռնելու՝ երկրի մտադրությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունը հիշեցնում է, որ օտարերկրյա գործընկերոջը նման կարգավիճակ տալու որոշումն ընդունում են միության անդամ պետությունների ղեկավարները՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։ Խորհուրդը, որի մեջ մտնում են ԵԱՏՄ անդամ երկրների պետությունների կամ կառավարությունների ղեկավարները, հավաքվում է առնվազն տարին մեկ անգամ, որոշումներն ընդունվում են փոխհամաձայնությամբ։ Վերջին նիստը տեղի է ունեցել 2024 թ. մայիսի 8-ին։

Հայերեն Español Русский Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն