ՀՀ վարչապետն այցելել է Արարատի մարզում Կառավարության աջակցությամբ հիմնված ինտենսիվ այգի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզ այցելությունը մեկնարկել է  Դալար բնակավայրում Կառավարության աջակցությամբ «Էլարթ ագրո» ընկերության կողմից հիմնված ինտենսիվ այգուց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ կից ներկայացնելով նաև տեսանյութ։

Վարչապետը նշել է, որ մասնավորը ներդրել է ավելի քան 400 մլն դրամ, իսկ Կառավարությունը ներդրողին վերադարձրել է 119 մլն դրամ: 

Արդյունքում՝ հիմնվել են շուրջ 10 հա նեկտարինի և կեռասի այգիներ:

Հայերեն العربية Español ქართული Русский Türkçe 中文