ՀՀ-ում Կանադայի դեսպանը Կապանում հանդիպել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատակիցներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները՝ Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում, Կապան քաղաքում հանդիպել է Եվրոպական միության դիտորդական առաքելության աշխատակիցներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները Կապանում հանդիպեց ԵՄ դիտորդական առաքելության թիմին։ Վերջինս ՀՀ-ում Կանադայի դեսպանության հյուրերին հակիրճ ներկայացրեց ԵՄ առաքելության՝ տեղում իրականացվող աշխատանքը»,-նշված է գրառման մեջ:

Հայերեն English Español فارسی Français ქართული Русский Türkçe 中文