Սյունիքն առանձնահատուկ է իր աշխարհաքաղաքական դիրքով ու դերով. ՀՀ-ում Կանադայի դեսպանն այցելել է Սյունիքի մարզ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն օգոստոսի 15-ին ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սյունիքի մարզպետարանը՝ հավելելով, որ մարզպետը շնորհակալություն է հայտնել բարձրաստիճան դիվանագետին Սյունիք այցելելու համար ու շնորհավորել ՀՀ-ում Կանադայի դեսպանություն բացվելու, ինչպես նաև պարոն Թըրների՝ առաջին դեսպան նշանակվելու կապակցությամբ։

Հաղորդվում է, որ մարզպետ Ղուկասյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանության բացմամբ երկու բարեկամ երկրների կապերն ավելի կամրապնդվեն ու համագործակցության նոր հեռանկարներ կբացվեն։

«Դեսպանի առաջին այցը Սյունիք ճանաչողական է, ու նա մարզին առնչվող մի շարք հարցեր ուղղեց Ռոբերտ Ղուկասյանին։ Մարզպետը հյուրին ներկայացրեց Սյունիքի տնտեսության կառուցվածքը, ընդհանուր  անվտանգային իրավիճակը, զարգացման հնարավորությունները և այլն»,-նշված է մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում Էնդրյու Թըրները նշել է, որ կարևորում է մայրաքաղաքից դուրս նաև ՀՀ մարզերին ծանոթանալն ու համագործակցությունը, իսկ Սյունիքն առանձնահատուկ է իր աշխարհաքաղաքական դիրքով ու դերով։ 

Դեսպանը նաև պատրաստակամություն է հայտնել աշխատանք տանել կանադացի ներդրողների ու մարզի տնտեսվարողների միջև գործընկերային կապեր զարգացելու ուղղությամբ։

«Քննարկվեցին հնարավոր հետագա համագործակցության այլ ոլորտներ ևս, որոնց ուղղությամբ երկուստեք աշխատանք կտարվի։ 

ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ այցելեց նաև Կապանի օդանավակայան, ծանոթացավ նրա աշխատանքին, եղավ Կապանի երկրագիտական թանգարանում ևս»,-նշված է մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ։ 

 

Հայերեն العربية English Español فارسی Français ქართული Русский Türkçe 简体中文

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը