Ռուսաստան

Ուկրաինան վերահսկում է Ռուսաստանի Կուրսկի մարզի 74 բնակավայր

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան վերահսկում է Ռուսաստանի Կուրսկի մարզի 74 բնակավայր

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան վերահսկում է Ռուսաստանի Կուրսկի մարզում գտնվող 74 բնակավայր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ուկրաինայի նախագահը հայտնել է Telegram-ի իր էջում տեղադրելով տեսանյութ և գրառում։

«Չնայած դժվարին ինտենսիվ մարտերին, մեր ուժերի առաջխաղացումը Կուրսկի շրջանում շարունակվում է։ Ուկրաինայի հսկողության տակ է գտնվում 74 բնակավայր։ Այս տարածքների համար մարդասիրական լուծումների մշակումը շարունակվում է։ Շնորհակալ եմ մեր զինվորներին հերոսական ծառայության համար։ Մեր հաջորդ քայլերի նախապատրաստումը շարունակվում է»,- նշված է նախագահի հայտարարության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում