Հայաստանի ԱԳՆ-ն ներկայացրել է, թե ինչ հարցերով են Լիբանանում գտնվող ՀՀ քաղաքացիները դիմում դեսպանություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրեր առաջ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կոչ էր արել զերծ մնալ Լիբանան այցելելուց, իսկ այնտեղ բնակվող ՀՀ քաղաքացիներին հորդորել էր խնդիրների բախվելու դեպքում կապ հաստատել Լիբանանում ՀՀ դեսպանության հետ: 

«Արմենպրես»-ը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից փորձեց պարզել՝ դեսպանությունն արդյոք զանգեր ստացել է, և եթե այո՝ ի՞նչ բնույթի հարցերով են դիմել քաղաքացիները: 

Քաղաքականություն

ԱԳՆ-ն ՀՀ քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Լիբանան այցելելուց

«Դեսպանությանն ուղղված հարցադրումները հիմնականում վերաբերում են անձնագրային և ճամփորդական փաստաթղթերին և անհրաժեշտության առաջացման պարագայում՝ ՀՀ տեղափոխման հնարավորություններին: 

Պատասխանելով նշյալ հարցադրումներին՝ դեսպանությունը տրամադրում է անհրաժեշտ խորհրդատվություն և ցուցաբերում է հյուպատոսական աջակցություն, ինչպես նաև տրամադրում է տեղեկատվություն գործող կոմերցիոն չվերթների մասին»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցի ՀՀ ԱԳՆ-ից՝ ընդգծելով, որ դեսպանությունը միաժամանակ մշտական կապ է պահպանում Լիբանանի պատկան մարմինների, ինչպես նաև՝ հայ համայնքային կառույցների ղեկավարների հետ:

 

Հայերեն العربية Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին