Տնտեսություն

Վերին Լարսի անցակետում հերթերն ունեն տեխնիկական պատճառ. Էկոնոմիկայի նախարար

1 րոպեի ընթերցում

Վերին Լարսի անցակետում հերթերն ունեն տեխնիկական պատճառ. Էկոնոմիկայի նախարար

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերին Լարսի անցակետում հերթերն ունեն տեխնիկական պատճառ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Տեղեկացված եմ, որ դա տեխնիկական հարց է, որը ուղիղ կապված չէ Հայաստանի հետ և այն դժվարությունները, որոնք ունեն հայկական բեռնափոխադրողները, ունեն նաև մյուս երկրները։ Հուսով եմ, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև կլուծվի այդ հարցը»,- ասաց Պապոյանը։

Օգոստոսի 7-ին հայտնի էր դարձել, որ «Վերին Լարս» անցակետում ռուս-վրացական սահմանն անցնելու էլեկտրոնային հերթում բեռնատար ավտոմեքենաների թվաքանակը մոտեցել է 4500-ի: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում