Լեհաստանում խիստ քննադատել են Հունգարիայի վարչապետին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի փոխարտգործնախարար Վլադիսլավ Թեոֆիլ Բարտոշևսկին խիստ քննադատության է ենթարկել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին՝ վերջինիս քաղաքականությունը գնահատելով հակաեվրոպական, հակաուկրաինական եւ հակալեհական։ «Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Polska Agencja Prasowa-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կիրակի օրը Լեհաստանի փոխարտգործնախարար Վլադիսլավ Թեոֆիլ Բարտոշևսկին իր ելույթում նշել է, որ, ի տարբերություն Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, իրենք Ռուսաստանի հետ բիզնես չեն իրականացնում։ 

Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը քննադատել է ԵՄ-ի և ամբողջ Արևմուտքի քաղաքականությունը, ինչպես նաև մեղադրանք հնչեցրել Լեհաստանի հասցեին։

Բացի այդ, ինչպես նշում է լեհական լրատվամիջոցը, Հունգարիայի կառավարության ղեկավարը նաև գովաբանել է Դոնալդ Թրամփին և պաշտպանել Ռուսաստանին։

«Մենք Ռուսաստանի հետ բիզնես չենք անում՝ ի տարբերություն վարչապետ Օրբանի, որը գտնվում է միջազգային հանրության լուսանցքում՝ ինչպես Եվրամիությունում, այնպես էլ ՆԱՏՕ-ում», - ասել է Բարտոշևսկին՝ նշելով, որ Օրբանի ելույթը շատ բացասաբար է մեկնաբանվել նաև Բուդապեշտում ԱՄՆ դեսպանի կողմից, քանի որ, ըստ Բարտոշևսկու, դա հարձակում էր Լեհաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի վրա։

«Ես իսկապես չեմ հասկանում, թե ինչու է Հունգարիան ցանկանում մնալ այն կազմակերպությունների անդամ, որոնք իրենց այդքան էլ դուր չեն գալիս, և որոնք, իբր, վատ են վերաբերվում նրանց: Ինչո՞ւ նա միություն չի ստեղծում Պուտինի և նման կարգի ավտորիտար պետությունների հետ»,- ասել է Լեհաստանի փոխարտգործնախարարը։

Հայերեն Français Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին