Վրաստան

Վրաստանում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Վրաստանում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արևմտյան Վրաստանում տեղի է ունեցել 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է NewsGeorgia-ն՝ հղում կատարելով Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնին։

Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով՝ ժամը 09:45-ին Սամեգրելոյի Չխորոցկու մարզկենտրոնից 13 կմ հեռավորության վրա։

Վրացական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ որևէ շենքի կամ շինության վնասների մասին տեղեկություններ դեռևս չկան։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում