Միացյալ Նահանգներ

Լաոսում կկայանա Բլինքենի և Վան Իի հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Լաոսում կկայանա Բլինքենի և Վան Իի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի արտգործնախարար Վան Ին Լաոսում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի իր ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինքենի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։

«Արտաքին գործերի նախարար Վան Ին Լաոսում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ», - Մաո Նինի խոսքերն է մեջբերում Barron’s լրատվական հարթակը։

Երկու բարձրաստիճան դիվանագետները «կարծիքներ կփոխանակեն ընդհանուր մտահոգություն ներկայացնող հարցերի շուրջ», - ասել է Մաոն՝ առանց հանդիպման հստակ ամսաթիվը նշելու:

Հուլիսի 25-ին Վան Ին ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, որի նախորդ օրը նա հանդիպել էր Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ:

ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին հայտնել է, որ Լաոսում հանդիպում է ունենալու Չինաստանի իր պաշտոնակցի հետ։ Բլինքենի ասիական շրջագայությունը կտևի 8 օր, որի ընթացքում նա կայցելի 6 երկիր՝ Վիետնամ, Լաոս, Ճապոնիա, Ֆիլիպիններ, Սինգապուր և  Մոնղոլիա։ 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում