Բայդենը Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ շեշտել է հնարավորինս շուտ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսի 25-ին Սպիտակ տանը հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Կողմերը քննարկել են զարգացումները Գազայի հատվածում և հրադադարի ու պատանդների ազատման վերաբերյալ բանակցությունների ընթացքը։ 

«Նախագահ Բայդենը նշել է, որ անհրաժեշտ է փակել առկա բացերը, հնարավորինս շուտ վերջնական տեսքի բերել համաձայնագիրը, տուն բերել պատանդներին և հասնել Գազայում պատերազմի տևական ավարտի», - նշվում է հաղորդագրության մեջ։

Բայդենը նաև բարձրացրել է պաղեստինյան անկլավում տիրող հումանիտար ճգնաժամի հարցը և ընդգծել, որ անհրաժեշտ է հեռացնել օգնության մատակարարման խոչընդոտները և պաշտպանել խաղաղ բնակիչներին։

Միևնույն ժամանակ Բայդենը վերահաստատել է ԱՄՆ-ի «անխախտ հանձնառությունն Իսրայելի անվտանգությանը՝ ընդդեմ բոլոր սպառնալիքների Իրանից և նրա պրոքսիներից, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ից, Հեզբոլլահից և հութիներից», նշվում է հաղորդագրությունում։

Բայդենի հետ հանդիպումից մեկ օր առաջ Նեթանյահուն ուղերձով դիմել էր ԱՄՆ կոնգրեսին։ Նրա ելույթն ուղեկցվել էր բազմահազարանոց ցույցերով։ 

Մերձավոր Արևելք

Նեթանյահուն ԱՄՆ կոնգրեսի առջև ելույթում խոստացել է «լիակատար հաղթանակ» տանել Գազայում և քննադատել է ցուցարարներին

2023 թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակումից եհտո Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 39 000-ը։  

Հայերեն English Français Türkçe

Հայտարարագրումից հետո փոխհատուցվելիք սոցիալական կրեդիտների ցանկում կավելանան արվեստի դպրոցները, մարզական խմբակները

Կանադայի վարչապետը նախազգուշացրել է Թրամփին մաքսատուրքերի բարձրացման հետևանքների մասին

Սոցիալական կրեդիտի համակարգի շնորհիվ տասնյակ հազարավոր երեխաներ գնալու են սպորտի. վարչապետը՝ տարվա լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը

ՆԱՏՕ-ն մտադիր է ԱՄՆ նախագահին առաջարկել ընդլայնել դաշինքի ռազմական ներկայությունը Արկտիկայում

Հայաստանում Լիտվայի դեսպանը այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության շտաբ

Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին, կհանդիպի Բելգիայի և Նիդերլանդների հայկական կառույցների հետ

Սիրիայի նոր իշխանությունները ձերբակալել են Բաշար Ասադի զարմիկին

ԱՄՆ նախագահի ներկայացուցիչը պատրաստվում է հանդիպել Վենեսուելայի նախագահի հետ

Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայի իրավիճակը

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին