Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունում Միացյալ Նահանգների բանակի ներկայացուցչի նշանակմամբ՝ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին՝ անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, ինչն էլ, իր հերթին, կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունից՝ հստակեցնելով, որ քաղաքացիական խորհրդատուի ընտրությունն արդեն կատարված է և այս տարի նա աշխատանքի կանցնի։

«ԱՄՆ պետքարտուղարության Գլոբալ պաշտպանական բարեփոխումների ծրագիրն աշխարհով մեկ աջակցում է գործընկեր պետություններին առավել դիմակայուն, արդյունավետ ու հաշվետու անվտանգային հաստատությունների ձևավորման հարցում՝ ապահովելով ռազմավարական մակարդակի խորհրդատվական աջակցություն»,-նշել է դեսպանությունն՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի՝ օրեր առաջ արված հայտարարությանն այն մասին, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչը կաշխատի Հայաստանի պաշտպանության նախարարությունում։

Անդրադառնալով հարցին, թե ՀՀ ՊՆ-ում ի՞նչ գործառույթներ են վերապահված լինելու ԱՄՆ բանակի ներկայացուցչին՝ դեսպանությունից հաղորդել են. «Քաղաքացիական խորհրդատուն չի ֆինանսավորվում ԱՄՆ բանակի կամ Պաշտպանության դեպարտամենտի կողմից. ֆինանսավորումն ապահովվում է Պետքարտուղարության կողմից և խորհրդատուն աջակցելու է Հայաստանի պաշտպանական հաստատությունների ամրապնդման հարցում։ Խորհրդատուն աշխատելու է Հայաստանում՝ կանոնավոր աշխատանքային շփումներ ունենալով Դեսպանության և Պաշտպանության նախարարության հետ»։

Դեսպանությունը նաև հավելել է, որ խորհրդատվական աջակցության միջոցով Միացյալ Նահանգները մտադիր է աջակցել Հայաստանին՝ անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, որն էլ իր հերթին կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը։ 

«Քաղաքացիական խորհրդատուի ընտրությունը կատարված է և այս տարի ավելի ուշ նա աշխատանքի կանցնի»,-եզրափակել են ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունից։

Հայերեն العربية English Español Français Русский 中文

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները