Հայաստան-ԱՄՆ գործընկերությունն օրեցօր ավելի է ամրապնդվում․ Սամանթա Փաուերն ամփոփել է Հայաստան կատարած այցը

2 րոպեի ընթերցում

Սամանթա Փաուեր

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը Հայաստան կատարած երկօրյա այցն ամփոփող տեսանյութ է տարածել, որտեղ մատնանշել է այն ոլորտները, որոնցում օրեցօր ավելի ու ավելի են զարգանում հայ-ամերիկյան հարաբերությունները։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սամանթա Փաուերը նշել է «Ինչու էի այցելել Հայաստան նախորդ շաբաթ» վերնագրով տեսանյութում, որտեղ ամփոփելով Հայաստան կատարած երկօրյա այցը՝ շեշտել է, որ այդ ընթացքում հանդիպել է տարբեր ոլորտների ներկայացուցիչների՝ գործարարների, երիտասարդների, լրագրողների, Կառավարության պաշտոնյաների՝ ներառյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։  

«Հայերի հետ խոսելիս` շատ պարզ է դառնում, որ այս պահին ուշադրությունը կենտրոնացված է դիմակայունության ձևավորման վրա․ դիմակայունության ձևավորում պարենային անվտանգության ոլորտում, դիմակայունության ձևավորում, երբ խոսքը վերաբերում է կլիմայական ցնցումներին, և, իհարկե, դիմակայունություն էներգետիկայի ոլորտում, որպեսզի երկիրն էներգիա ստանա ավելի դիվերսիֆիկացված մատակարարներից: 

ԱՄՆ ՄԶԳ-ի համար իսկապես պատիվ է աջակցել այս ոլորտներից յուրաքանչյուրի ուղղությամբ գործադրվող ջանքերին: Բայց մենք նաև գիտակցում ենք, որ ցանկանում ենք հարաբերություններն օգնությունից տեղափոխել առևտրի դաշտ: Եվ այդ պատճառով, մենք արել ենք մի շարք նոր հայտարարություններ՝ ներառյալ պետություն-մասնավոր հատվածի նոր համագործակցությունը, որը ժամանակակից և ամուր գործընկերության օրինակ է և որն օրեցօր ավելի է ամրապնդվում Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև», - նշել է Սամանթա Փաուերն իր տեսաուղերձի մեջ:

Հայերեն العربية English Español Français Русский 中文

Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հետախուզական տվյալների փոխանցումն «այժմ աշխատում է»

Խուզարկություններ և ձերբակալություններ Ստեփանավանում. Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է 14 անձի ձերբակալության մասին

Գյումրիում կբացվի հայ-գերմանական արվեստի ցուցահանդես

COP17-ի շրջանակում քննարկվել է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ներդրումը կենսաբազմազանության պահպանության գործում

Ուիթքոֆն Օսլոյում Զելենսկու հետ հանդիպումից հետո մեկնում է ՌԴ՝ փոխանցելու Կիևի նոր առաջարկները

Շիրակի մարզում ավարտվել են դպրոցականների սպարտակիադայի մարզային ընտրական փուլի մրցումները

Հայաստանի փոքր լինելն առավելություն է գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացման համար. Գուրգեն Մարդոյան

Անկախ Հայաստանի ամենատիտղոսակիր մարզիկ Արթուր Ալեքսանյանը տոնում է ծննդյան 35-ամյակը

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ

ՊՍԺ-ն հաղթել է «Բարսելոնա»-ին, «Ռոմա»-ն` «Սլովան»-ին. ՉԼ այլ արդյունքներ