Մոլդովան դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինային

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոլդովական Moldelectrica ընկերությունը հայտնել է, որ անոմալ բարձր ջերմաստիճանի պատճառով ստիպված է եղել դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինա։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Moldelectrica ընկերությունը տեղեկացրել է ազգային էլեկտրահամակարգի հզորության սահմանափակման մասին։ Հուլիսի 12-ից հուլիսի 21-ն ընկած ժամանակահատվածում Մոլդովայի և Ուկրաինայի սահմանին առևտրային բորսաների հզորությունը երկու ուղղություններով սահմանափակվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Ընկերությունը պարզաբանել է, որ որոշումը կայացվել է Մոլդովայում էլեկտրաէներգիայի սպառման ավելացման պատճառով՝ եղանակային ծայրահեղ պայմանների և բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Ջերմությունը նաև առաջացնում է հաղորդիչների գերտաքացում, ինչը հանգեցնում է թողունակության նվազմանը:

Moldelectrica ընկերությունը նշել է, որ անցած շաբաթվա ընթացքում երկրում հաղորդիչների վրա ծանրաբեռնվածության պատճառով օդային էլեկտրահաղորդման գծերի հատվածներում գրանցվել է երեք ընդհատում: Ընկերությունն ընդգծել է, որ պատասխանատու է էլեկտրաէներգիայի հուսալի և շարունակական մատակարարման համար։

Մոլդովայի պետական ​​հիդրոօդերևութաբանական ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ հուլիսի 12-ից 17-ը ծայրահեղ շոգերի պատճառով երկիրը կգտնվի վտանգի կարմիր (ամենաբարձր) մակարդակի վրա։ Տեղ-տեղ օդի ջերմաստիճանը գերազանցում է 45 աստիճանը։

 

Հայերեն Русский

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

ԿԸՀ-ն «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 12 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

Մանուել Տուլիպան ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն մարզիչ

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 29 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

ԿԸՀ նախագահը հայտնեց Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստի օրը

ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որն արգելում է հանցագործություն կատարած ներգաղթյալներին քաղաքացիության տրամադրումը

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

ԿԸՀ-ն ՔՊ-ի ընտրական ցուցակից 64 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել