Ղազախստանը կառաջարկի արգելել յոթ տարուց ավելի օգտագործված ավտոմեքենաների ներմուծումը ԵԱՏՄ երկրներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի իշխանությունները մտադիր են արգելել յոթ տարուց ավելի օգտագործված ավտոտրանսպորտային միջոցների ներկրումը երկիր և պատրաստվում են նախաձեռնել նման միջոցների ընդունում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ղազախստանի արդյունաբերության նախարարության ինտեգրման և միջազգային համագործակցության վարչության տնօրեն Ադիլբեկ Բեկտիբաևը։

«(Արդյունաբերության նախարարության) աշխատանքային խմբի անդամներից եղել է առաջարկություն սահմանափակել յոթ տարուց ավելի օգտագործված տրանսպորտային միջոցների ներկրումը երկիր: Մենք ուրախ կլինենք դա անել, և, համապատասխանաբար, կփորձենք ներկայացնել նյութեր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) խորհրդի նիստին՝ տեխնիկական կանոնակարգում նման փոփոխություններ կատարելու համար», - Աստանայում կայացած հանրային լսումների ժամանակ Բեկտիբաևի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ըստ պաշտոնյայի, «եթե բոլոր հինգ երկրներն էլ աջակցեն մեզ միաձայն, ապա միության տարածք, ընդհանուր առմամբ, չեն ներկրվի նման փոխադրամիջոցներ»։

Նա հավելել է, որ նախարարությունը փոփոխություններ կկատարի Ղազախստանի բոլոր նորմատիվ իրավական ակտերում, «որոնք քաղաքացիներին թույլ չեն տա ներկրել տրանսպորտային միջոցներ ոչ անձնական օգտագործման համար»:

Հայերեն Русский 中文

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն