Իրան

Կբարձրացվի Հայաստանի տարանցիկ դերը, կխորանա համագործակցությունը Իրանի հետ բեռնափոխադրումների ոլորտում

2 րոպեի ընթերցում

Կբարձրացվի  Հայաստանի տարանցիկ դերը, կխորանա համագործակցությունը Իրանի հետ բեռնափոխադրումների ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն  կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարանցիկ դերի բարձրացման և Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումների ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությամբ։

Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել դեպի երրորդ երկիր Հայաստանի Հանրապետության տարածքով տարանց­­ման, ինչպես նաև առանց տարանցման Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու նպատակներով բեռնատար տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հան­րա­պե­տու­թյուն մուտք գործող ճանա­պարհային հարկ վճարողների նկատմամբ արտոնություն սահմանելու հնարավորություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահ­մա­նած՝ բեռ­նա­տար տրանսպոր­տային միջոցի գրանցման (հաշվառ­ման) երկրին, տեսակին, քանա­կին և արտոնության չափին համապատասխան և ճանապարհային հարկի արտոնություններից օգտվելու համար հավաստող փաստաթղթեր ներկայացնելու պահանջ։

Կարդացեք հոդվածը` العربيةفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում