ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան 2024 թվականի հուլիսի 9-17-ը կլինի Թբիլիսիում, այնուհետև՝ Երևանում՝ ներգրավվելու ժողովրդավարական կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացներում։ Այցերը կներառեն նաև ԶԼՄ-ների ազատությանն ու խոսքի ազատությանն առնչվող, ինչպես նաև խոցելի խմբերին վերաբերող հարցերը: 

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքը։ 

«Հայաստանում պետքարտուղարի տեղակալ Զեյան կհանդիպի բարձրաստիճան պետական ​​պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ խոսելով ԱՄՆ-Հայաստան գործընկերության ամրապնդման և օրենքի գերակայության, հակակոռուպցիոն և դատաիրավական բարեփոխումների ոլորտում Հայաստանի ժողովրդավարական նվաճումների առաջխաղացման շուրջ: Նա կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակին։ Պետքարտուղարի տեղակալ Զեյան նաև կքննարկի ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների կողմից Հայաստանում խոցելի և մարգինալացված խմբերի անդամներին օգնելու նախաձեռնությունները: Բացի այդ, փոխքարտուղարը կայցելի Հաղպատի վանք՝ նպաստելու կրոնական ազատության նկատմամբ հարգանքին և մշակութային պահպանմանը»,-նշված է ԱՄՆ-ի Պետդեպի հաղորդագրության մեջ։ 

 

Հայերեն العربية English Español Русский Türkçe

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում