Հայաստան

ՀՀ արբանյակների առնչությամբ որևիցե պետության կողմից գրավոր կամ բանավոր բողոք երբևիցե չի ստացվել. «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ

4 րոպեի ընթերցում

ՀՀ արբանյակների առնչությամբ որևիցե պետության կողմից գրավոր կամ բանավոր բողոք երբևիցե չի ստացվել. «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արբանյակների կողմից շահագործվող ռադիոհաճախությունները որևէ խանգարում չեն ստեղծել այլ պետությունների գործող արբանյակների և արբանայակային ցանցերի ռադիոհաճախականություններին։ Որևիցե պետության կողմից գրավոր կամ բանավոր բողոք երբևիցե չի ստացվել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասաց «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սամվել Հարությունյանը: 

- Որպես  «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի, ռադիոհաճախականային տիրույթի հետ կապված մշտադիտարկման և այլ գործառույթներ իրականացնող կառույցի ներկայացուցիչ և ոլորտի փորձագետ խնդրում ենք մեկնաբանել այսօր մամուլում տեղ գտած այն լուրերին, որ «Արմսաթ1» և «Հայասաթ-1» արբանյակները խափանում են մի շարք երկրների արբանյակների կամ դրանց ծրագրերի մի մասի գործունեությունը:

Խանգարումների մասին խոսելիս՝ հարկ է նշել, որ դրանք նախևառաջ հարկավոր է արձանագրել տիեզերական մշտադիտարկման համապատասխան համակարգերով և տեխնիկապես հիմնավորել խանգարման առաջացման փաստն ու աղբյուրը։ Ներկա դրությամբ ՀՀ տարածքից և ՀՀ արբանյակներից արբանյակային ցանցերի ռադիոհաճախությունների խանգարման որևէ դեպքի հաստատման նախադեպ չենք ունեցել։

ՀՀ արբանյակների կողմից շահագործվող ռադիոհաճախությունները որևէ խանգարում չեն ստեղծել այլ պետությունների գործող արբանյակների և արբանայակային ցանցերի ռադիոհաճախականություններին։ Որևիցե պետության կողմից գրավոր կամ բանավոր բողոք երբևիցե չենք ստացել : 

Արբանյակների արձակումը, ինչպես նաև արբանյակների ռադիոհաճախությունների օգտագործումը համակարգվում է Ռադիոկապի Կանոնակարգի Հոդված 9 համաձայն, իսկ նրանց կատարումը հսկվում է Հեռահաղորդակցության Միջազգային Միության կողմից (ՀՄՄ) և ցանկացած խախտում անմիջապես բարձրաձայնվում է: 

ՊՈԱԿ-ի գործառույթների շրջանակում համագործակցել ենք թե΄ «Գեոկոսմոս» ընկերության, թե΄ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամի հետ՝ համապատասխանաբար «Արմսաթ1» և «Հայասաթ-1» արբանյակները Հեռահաղորդակցության Միջազգային Միության (ՀՄՄ) տեղեկատվական շտեմարանում ներառելու համար։ Հայտերում ներառված են բազմաթիվ տեխնիկական տվյալներ և վերլուծություններ, որոնք հաշվի են առնվում արբանյակի թողարկման ժամանակ: Հայտերը պատրաստ լինելուց հետո ՀՄՄ կողմից մշակված համապատասխան ծրագրային ապահովումով իրականացվել են նշված հայտերի փորձաքննություններ, որից հետո միայն նրանք ուղարկվել են ՀՄՄ: Արբանյակների հայտերի թողարկումից հետո, համաձայն Ռադիոկապի Կանոնակարգի Հոդված 9-ի տարբեր կետերի, բոլոր շահագրգիռ պետությունները իրենց մեկնաբանություններն են ուղարկել ՀՄՄ՝ հետագայում արբանյակների հետ կապված համակարգման աշխատանքներ իրականացնելու համար:  ՀՀ արբանյակների վերաբերյալ ներկայացված տեղեկատվության շրջանակում ՀՄՄ անդամ երկրներից ստացվել են որոշ մեկնաբանություններ՝ հետագա հնարավոր խնդիրները, խանգարումները բացառելու նպատակով։ ՀՄՄ անդամ երկրների հետ նման ընթացակարգային հաղորդակցության գործընթացը աշխատանքային բնականոն գործընթաց է, որը շարունակական բնույթ է կրում։ 

Մենք նույնպես ուսումնասիրում ենք նոր հրապարակված տեղեկատվությունն այլ արբնայակների վերաբերյալ և հարկ եղած դեպքում մեր մեկնաբանություններն ու դիտողությունները ներկայացնում այլ երկրներին:

Լոռու մարզպետին ներկայացվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքները

Մարզեր

Լոռու մարզպետին ներկայացվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքները

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Հայաստան

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Հանրապետության զգալի շրջաններում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

Հայաստան

Հանրապետության զգալի շրջաններում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

Հիմնանորոգվում է Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Մարզեր

Հիմնանորոգվում է Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ոստիկանության Կոտայքի բաժնում օտարերկրացին կրակոցներ է արձակել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Իրավունք

Ոստիկանության Կոտայքի բաժնում օտարերկրացին կրակոցներ է արձակել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՄԻՊ-ը քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Իրավունք

ՄԻՊ-ը քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հայաստան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Վաղաժամ դադարել է Գյումրու ավագանու 5 անդամի լիազորությունը

Քաղաքականություն

Վաղաժամ դադարել է Գյումրու ավագանու 5 անդամի լիազորությունը

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է վարչական վերահսկողություն

Իրավունք

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է վարչական վերահսկողություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Տնտեսություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Սյունիքի քննիչներն ավարտել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու վերաբերյալ վարույթի նախաքննությունը

Հայաստան

Սյունիքի քննիչներն ավարտել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու վերաբերյալ վարույթի նախաքննությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում