Չինաստան

Չինաստանում կայացել է Սի Ծինփինի և Վիկտոր Օրբանի հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Չինաստանում կայացել է Սի Ծինփինի և Վիկտոր Օրբանի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում հանդիպում է անցկացրել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Xinhua գործակալությունը հաղորդում է, որ կողմերը հանգամանորեն անդրադարձել են Ուկրաինայում տիրող ճգնաժամին։

Օրբանը Սի Ծինփինին հայտնել է Ուկրաինա և Ռուսաստան կատարած այցերի մասին։ Իր հերթին, Չինաստանի ղեկավարը գնահատել է Օրբանի ջանքերը՝ խթանելու Ուկրաինայում իրավիճակի քաղաքական կարգավորմանը։

Սի Ծինփինը միջազգային հանրությանը կոչ է արել պայմաններ ստեղծել և աջակցություն ցույցաբերել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ երկխոսությանը և բանակցություններին։ 

Օրբանը պաշտոնական այցով գտնվում է Չինաստանում: Հուլիսի 5-ին նա Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման և հաշտության բանակցություններ սկսելու հնարավոր ուղիները։ Դրանից երեք օր առաջ՝ հուլիսի 2-ին, նա այցելել էր Կիև, որտեղ այդ մասին զրուցել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում