Քաղաքականություն

Իսրայելում Հայաստանի դեսպանը կանչվել է այդ երկրի ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Իսրայելում Հայաստանի դեսպանը կանչվել է այդ երկրի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումից հետո Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը կանչվել է այդ երկրի Արտաքին գործերի նախարարություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Իսրայելի ԱԳՆ-ն։

«Հայաստանի կողմից Պաղեստինի Պետությունը ճանաչելուց հետո Արտաքին գործերի նախարարությունն Իսրայելում Հայաստանի դեսպանին կանչել է՝ խիստ նկատողություն փոխանցելու համար», - գրված է հայտարարությունում։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել Պաղեստինի Պետության ճանաչման վերաբերյալ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում