Շուտով Երևանում իրանական առևտրի տուն կբացվի. Հայաստանը մտադիր է համանման կենտրոն ունենալ Թեհրանում

2 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի 100 օրվա պաշտոնավարմանը նվիրված մամուլի ասուլիսը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուտով Երևանում բացվելու է իրանական առևտրի տուն, աշխատանքներ են ընթանում նաև Թեհրանում հայկական համանման կենտրոն հիմնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Ես նշեցի պղնձի կատոդի գործարանի մասին: Ունենք նաև այլ նախագծեր, որոնց մասին հիմա չեմ բարձրաձայնի, որովհետև դրանք ակտիվ քննարկման փուլում են, իսկ կատոդի գործարանի դեպքում արդեն ունենք կոնկրետ գործընթաց: Կարծում եմ՝ նման եղանակով պետք է կարողանանք ավելացնել մեր հետագա շրջանառությունը (նկատի ունի Իրանի հետ – խմբագր.): Պետք է այստեղ արտադրենք և արտահանենք: Նաև Երևանում շուտով բացվելու է Իրանի առևտրի տուն: Իրանցիներն էլ շահագրգռված են, որ հայկական առևտրի տուն բացվի Թեհրանում: Հիմա այդ ուղղությամբ աշխատում ենք մեր բիզնեսի հետ: Այնտեղ պետք է լինեն գնային առումով մրցունակ և իրանցիների համար հետաքրքիր ապրանքներ: Այս առումով նաև խորը մարքեթինգային հետազոտություններ են անհրաժեշտ: Հենց այդ ապրանքացանկը և հետաքրքրությունը ձևավորվի, կարծում եմ, հայկական և իրանական պետություններն ունեն այդ քաղաքական կամքը և կարող ենք աջակցել այդ առևտրի տան բացմանը»,- նշեց էկոնոմիկայի նախարարը:

Նա հավելեց, որ Իրանը երկար տարիներ գտնվելով պատժամիջոցների ներքո՝ ունեցած հանքահումքային հարուստ ռեսուրսների շնորհիվ կարողացել է իր տնտեսությունը զարգացնել այնպես, որ այնտեղ արտադրվող շատ ապրանքների ինքնարժեքը շատ ցածր է: Այդ պարագայում, ըստ նախարարի, շատ դժվար է ստանդարտ ապրանքներով մուտք գործել իրանական շուկա և մրցակցել այնտեղ: Ըստ Գևորգ Պապոյանի՝ Իրանը հետաքրքրված է միայն այն ապրանքներով, որոնք այնտեղ չեն արտադրվում:

Տնտեսություն

Հայաստանում նախատեսվում է իրականացնել ավելի քան 130 մլրդ դրամի ներդրում, ստեղծել շուրջ 1000 աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարար

 

Հայերեն English فارسی Français Русский Türkçe

Հայաստանը և ֆրանսիական CEA-Leti-ն քննարկել են համագործակցությունը միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ոլորտներում

Թերլիցքավորման պատճառով կասեցվել է «Արմ Պետրոլ»-ի լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը

Գարեգին Բ-ի և ևս վեց եպիսկոպոսների գործը կքննվի Արմավիրի մարզի դատարանում

Վճռաբեկ դատարանի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ

Հութիները Սաուդյան Արաբիային սպառնացել են պատասխան գործողություններով

Ըստ Ուիթքոֆի՝ կարող են անցկացվել Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ նոր եռակողմ բանակցություններ

ՊԵԿ-ում ԱՄՀ առաքելության հետ կքննարկվեն չձևակերպված աշխատանքային հարաբերությունների բացահայտման մեխանիզմները

Ադրբեջանն ու Թուրքիան սկսել են ռազմածովային անօդաչու սարքերի համատեղ արտադրությունը

ԵՄ-ն 200 միլիոն եվրոյի ներդրումներ կկատարի Գրենլանդիայում. ֆոն դեր Լայեն