Զելենսկին խնդրել է G7 երկրներին արագացնել F-16 կործանիչների մատակարարումներն Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Յոթնյակի երկրներին խնդրել է արագացնել F-16 կործանիչներ-ռմբակոծիչների մատակարարումը, և նրանց համար օդաչուների պատրաստումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ուկրաինայի նախագահն ասել է G7-ի գագաթնաժողովի իր ելույթում։

«Խնդրում եմ նաև անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի արագացնենք մեր անցումը F-16-ին, ինչը նշանակում է արագացնել օդաչուների ուսուցումը և ավելացնել օդաչուների պատրաստման կենտրոնների թիվը»,- ասել է նա։

Զելենսկին անհրաժեշտ է համարել կատարյալ դարձնել փոխգործակցությունը Ուկրաինային օգնության համար։ 

Ուկրաինայի նախագահը նաև կոչ է արել արևմտյան երկրներին մշակել երկրի վերականգնման հստակ ծրագիր, որը նման կլինի Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եվրոպական երկրների վերականգնման «Մարշալ պլանին»։ 

«Եկեք միասին կազմենք վերականգնման նման ծրագիր և հաստատենք այն նաև G7+-ի համատեղ հայտարարությամբ»,- նշել է Զելենսկին։ 

Նա կարծիք է հայտնել, որ նման փաստաթուղթ պետք է պատրաստվի Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար, որը տեղի կունենա հուլիսին։

 

 

Հայերեն Русский

Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը ճանաչվել է երիտասարդների ԵԱ-ի լավագույն մարզիկ

Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային առաջնությանը

Վենսը հրաժարվել է աջակցություն հայտնել Նեթանյահուին ընտրություններից առաջ

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի երրորդ տուրը

Փաշինյանն անդրադարձել է ՏԻՄ ընտրությունների կոնտեքստում ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների մասին խոսակցություններին

Իսրայել չհայտարարված այցի ժամանակ Հեգսեթը հանդիպել է Նեթանյահուի հետ. Axios

Քաղաքային կենսաբազմազանության գոտի՝ Երևանի սրտում

Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

ԻՀՊԿ-ն սպառնացել է թիրախավորել Հորմուզի նեղուցով անցնող ստորջրյա ինտերնետային մալուխները

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է թոշակառուների հետվճարի ծրագիրը շարունակել ևս 3 տարի