Հայաստան

Լարված իրավիճակ ԱԺ շենքի դիմաց․ բախումների հետևանքով ցուցարարների ու ոստիկանների թվում կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

Լարված իրավիճակ ԱԺ շենքի դիմաց․ բախումների հետևանքով ցուցարարների ու ոստիկանների թվում կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի շենքի դիմաց բախում է տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջև:  Ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ։ Բախումների հետևանքով երկու կողմից էլ կան տուժածներ։

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Ազգային ժողովի շենքի դիմաց իրավիճակը կրկին լարված է։ Ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ։ Այս պահին ընդհանուր տվյալներով  բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 70 մասնակից։ Բախումների հետևանքով երկու կողմից էլ կան տուժածներ»,- նշեց ՆԳՆ խոսնակը։

Նա հավելեց՝ տուժածների վիճակի մասին այս պահին հստակ տեղեկություն դեռևս չկա։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում