Հասարակական

«Արամ» արջուկը՝ արցախցի երեխաների երաժշտական նոր ընկեր

1 րոպեի ընթերցում

«Արամ» արջուկը՝ արցախցի երեխաների երաժշտական նոր ընկեր

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախցի շուրջ 250 երեխա ներկա է գտնվել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Բարուր» ՍՊԸ-ի կազմակերպած համերգին, որն անցկացվել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու նախաձեռնությամբ:

002.jpg (9.08 MB)

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դասական երաժշտության ինքնատիպ երեկոն վայելելուց հետո արցախցի փոքրիկներին հանձնվել են խորհրդանշական նվերներ՝ «Արամ» փափուկ արջուկի տեսքով, որի սրտից հնչում են Արամ Խաչատրյանի մեղեդիները:

006.jpg (7.05 MB)

«Արամ» արջուկն առաջին խաղալիքն է, որի մեղեդիները մշակվել են սիմֆոնիկ նվագախմբի կողմից։ Փոքրիկների արդեն շատ սիրված ինքնատիպ այս խաղալիքը շուրջ 20 րոպե կատարում է Խաչատրյանի հայտնի ստեղծագործություններից, որոնք հատուկ վերամշակվել են օրորոցայինների և ձայնագրվել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից:

011.jpg (13.56 MB)

012.jpg (13.80 MB)

013.jpg (8.30 MB)

015.jpg (9.76 MB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում