Հասարակական

Փոփոխություններ են կատարվել տրոլեյբուսային 9 համարի երթուղու ուղեգծում

1 րոպեի ընթերցում

Փոփոխություններ են կատարվել տրոլեյբուսային 9 համարի երթուղու ուղեգծում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բաղրամյան պողոտայում երթևեկության դադարեցման կապակցությամբ որոշակի փոփոխություններ են կատարվել տրոլեյբուսային հ. 9 երթուղու ուղեգծում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Նախկին ուղեգիծն էր՝ Ավան (սկիզբ) - Բաբաջանյան-Աճառյան-Ռուբինյանց փողոցներ – Կոմիտասի պող. – Մարշալ Բաղրամյան պող. – Սայաթ-Նովա պող. – Խանջյան փող. – Կրկես,

հետադարձը՝ Գր. Լուսավորիչ – Մաշտոցի պող. – Մարշալ Բաղրամյան պող. և նույն ուղեգծով մինչև Ավան:

Փոփոխված ուղեգիծն է՝ Ավան (սկիզբ) - Բաբաջանյան-Աճառյան-Ռուբինյանց փողոցներ – Կոմիտասի պող. – Գյուլբենկյան – Հր. Քոչարի – Վ. Վեհափառի փողոցներ – Կոմիտասի պող., այնուհետև նախկին ուղեգծով մինչև Ավան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում