Հասարակական

Գավառ համայնքում իրականացվել և ընթացքի մեջ են կանաչապատման ու բարեկարգման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Գավառ համայնքում իրականացվել և ընթացքի մեջ են կանաչապատման ու բարեկարգման աշխատանքները

ԳԱՎԱՌ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում արդեն ավարտվել են Գավառ քաղաքի և 11 բնակավայրի ծառերի սանիտարական հատման աշխատանքները. դրանք իրականացվել են գրեթե բոլոր կենտրոնական փողոցներում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, ծառերի էտին զուգահեռ իրականացվել են նաև կրապատման աշխատանքներ։ Այս օրերին էլ համայնքի ողջ տարածքում ծառատունկ է ընթանում. տնկվում են տուա, արծաթափայլ եղևնի և գիհի տեսակի ծառեր։

Տնկված շուրջ 250 ծառից, ծաղիկներից ու թփերից բացի նախատեսվում է առաջիկա օրերին Գավառի տարբեր հատվածներում տնկել 500 վարդի տունկ։

Ծառերի սանիտարական հատումների, կրապատման, ծառատնկման ու դրանց հետագա խնամքի նպատակով Գավառ համայնքի բյուջեից հատկացվել է 8 մլն 25 հազար դրամ։

«Այս աշխատանքներին զուգահեռ՝ «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» հիմնարկի աշխատակիցները քաղաքում կատարում են կանաչապատ տարածքների խնամք։ Արվում է հնարավորը՝ քաղաքի մաքուր և բարեկարգ տեսքը պահպանելու համար»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում