Հասարակական

Մարտունի քաղաքում մեկնարկել են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Մարտունի քաղաքում մեկնարկել են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները

ԳԱՎԱՌ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում մեկնարկել և ընթանում են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի բաժնից, շինարարական աշխատանքներն այժմ ընթանում են Գետափնյա փողոցում և նրբանցքներում։ Աշխատանքները կատարվում են «Վեոլիա Ջուր» ընկերության Մարտունու տեղամասի միջոցներով՝ 20 մլն դրամի ներդրմամբ։ Այստեղ նախորդ դարի 70-ական թվականներին կառուցված մետաղական ջրատար ցանցը փոխարինվում է պոլիէթիլենային խողովակներով՝ 950 մ երկարությամբ։

Առաջիկա օրերի ընթացքում շինարարական աշխատանքները կսկսվեն նաև Մյասնիկյան և Երևանյան փողոցներում, որտեղ ևս մետաղական ջրատար ցանցերը կփոխարինվեն պոլիէթիլենային խողովակներով։ Նոր կառուցվող ջրատարների ընդհանուր երկարությունը կկազմի 2 կմ։ Շինարարությունը կիրականացվի «Վեոլիա Ջուր» ընկերության միջոցներով՝ 72 մլն դրամի ներդրմամբ։ Աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականի ընթացքում։ Ծրագրի իրականացման արդյունքում 100 բաժանորդի խմելու ջուրը կմատակարարվի անկորուստ ու մաքուր վիճակում։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում