Հասարակական

2023-24 թվականներին սովորող 171 եզդի աղջիկ դուրս է եկել հանրակրթական դպրոցից. պատգամավոր

1 րոպեի ընթերցում

2023-24 թվականներին սովորող 171 եզդի աղջիկ դուրս է եկել հանրակրթական դպրոցից. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2023-24 թվականների ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական դպրոցներում սովորող ազգությամբ եզդի 1319 աղջկանից 171 դուրս է եկել կրթական համակարգից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետաիրավական մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը՝ ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության տրամադրած տվյալները:

«Երեխաների պարտադիր կրթությունից դուրս մնալու շարժն առավել ակնհայտ է ավագ դպրոցներում։ Մասնավորապես՝ 10-րդ դասարանում նախորդ տարիների համեմատ նկատվում է 52,7 տոկոսի չափով նվազում, 11-րդ դասարանում 69,5 տոկոս, 12-րդ դասարանում 88,2 տոկոս նվազում։ Եվ այս խնդիրը համատարած բնույթ է կրում ոչ միայն ազգությամբ եզդի, այլ նաև ազգությամբ հայերի շրջանում»,-ասաց Ղազարյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում