Հասարակական

Ucom-ի ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճնում

3 րոպեի ընթերցում

Ucom-ի ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճնում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ucom ընկերության նորարար ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճն քաղաքում։

Քաղաքի բնակիչները կարող են օգտվել ֆիքսված ինտերնետից, շարժական կապի ծառայություններից և հեռուստատեսությունից մեկ փաթեթում՝ ավելի մատչելի գնով։

Ընդ որում, մինչև օգոստոսի 31-ը ներառյալ Ucom ցանցին միացող Նոր Հաճնի բնակիչների համար ընկերությունը նախատեսել է մի շարք ակցիաներ: Մասնավորապես, Unity 7000 կամ զեղչված Unity 8000 մարզային փաթեթներին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում, փաթեթից կօգտվեն երեք ամիս անվճար։ Ավելին՝ առաջին 30 բաժանորդագրվողները որպես նվեր կստանան նաև սմարթֆոն։

Photo 2.jpg (168 KB)

Ucom-ը նաև շարունակում է հոգ տանել մարզերի բնակիչների մասին Նոր Հաճնը բացառություն չի դարձել։ Այս անգամ ընտրվել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ գտնվող այգին, որտեղ բնակիչները կարող են օգտագործել նորագույն Wi-Fi 6 տեխնոլոգիայով կառուցված Ucom ինտերնետից:

«Այս տարվա մեջ սա արդեն երրորդ բնակավայրն է, որտեղ մենք գործարկել ենք մեր ֆիքսված ցանցը։ Մեր նպատակն է, որ Հայաստանում հնարավորինս շատ մարդիկ հնարավորություն ունենան օգտվել որակյալ ու ժամանակակից կապի ծառայություններից։ Բացի այդ, մենք մեր բաժանորդների համար ստեղծել ենք հարմարավետ փաթեթներ, որոնք ներառում են ֆիքսված ինտերնետ, շարժական կապ ու հեռուստատեսություն և այդպես ավելի մատչելի են ստացվում։ Նաև հուսով եմ, Նոր Հաճնի բնակիչները սիրով կօգտվեն մեր տրամադրած անվճար Wi-Fi կապից», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Photo 3.png (380 KB)

Ռալֆ Յիրիկյանն այցելել է նաև քաղաքում ընկերության առաջին բաժանորդին՝ Նարեկ Վիրաբյանին, ում նվիրել է Unity 20.000 փաթեթից 6 ամսվա ընթացքում անվճար օգտվելու հավաստագիր։

«Ucom-ից օգտվում ենք, շատ գոհ ենք՝ շատ արագ է։ Մենք շատ ուրախ ենք, որ արդեն Նոր Հաճնում էլ կա Ucom-ը։ Այսօր որպես առաջին բաժանորդ 6 ամսվա բաժանորդագրություն ստացանք նվեր և հեռախոս, շատ շնորհակալ ենք Ռալֆ Յիրիկյանին։ Մենք շուտվանից սպասում էինք, որ Հաճնում Ucom լինի», - ասել է Նարեկ Վիրաբյանը։

2024 թվականի սկզբին Ucom ֆիքսված ցանցը գործարկվել է նաև Աշտարակում և Արտաշատում։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում