Հասարակական

Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել սելավային հոսք. արգելափակվել են մեքենաներ

1 րոպեի ընթերցում

Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել սելավային հոսք. արգելափակվել են մեքենաներ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին տեղի է ունեցել սելավային հոսք, որը թափվել է նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության 2606 կմ-ի պիկետ 1 և 2620-րդ կմ-ի պիկետ 4 և 5 հատվածներում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից, նշելով, որ սելավային հոսքի հետևանքով ավտոճանապարհը երկկողմանի փակվել էր, մի շարք մեքենաներ՝ արգելափակվել։

Տվյալ հատվածում իրականացվել են ճանապարհի մաքրման աշխատանքներ, տրակտորների միջոցով հեռացվել է ջրաբերուկը և արգելափակումից դուրս բերվել երկու մարդատար ավտոմեքենա։

Ճանապարհի երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում