Հասարակական

Վարդենիսցի 4 դպրոցական մրցանակակիր են դարձել Մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադայում

1 րոպեի ընթերցում

Վարդենիսցի 4 դպրոցական մրցանակակիր են դարձել   Մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադայում

ԳԱՎԱՌ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 4 դպրոցական մրցանակներ են նվաճել «MINDSKILLS GLOBAL -23» առցանց օլիմպիադայում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Մենթալ թվաբանության օլիմպիադային մասնակցել են 23 երկրների 1976 դպրոցների աշակերտներ, որոնց թվում են եղել նաև Վարդենիսի է․ Պողոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի աշակերտներ Դավիթ Սուքիասյանը, Մայիս Ղազարյանը, Նարե Գրիգորյանը և Նարեկ Գրիգորյանը, ովքեր միաժամանակ համարվում են Վարդենիս քաղաքի Սոցիալ-կրթական կենտրոնի Մենթալ թվաբանության խմբակի սաներ։ Դավիթ Սուքիասյանը միջազգային օլիմպիադայում դարձել է 2-րդ, Մայիս Ղազարյանը, Նարեկ ու Նարե Գրիգորյանները՝ 3-րդ կարգի հաղթողներ։

Մրցանակակիր դպրոցականներին ընդունել, շնորհավորել ու հուշանվերներ է հանձնել Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում